Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի ձորում քաղաքացու դի են գտել
Հունվարի 2-ին, ժամը 10:34-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Քանաքեռ ՀԷԿ-ի պահակակետի մոտ՝ ձորում, քաղաքացու դի կա, այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ձորից դուրս են բերել 1940 թվականին ծնված Ռ.Պ.-ի դին եւ տեղափոխել Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցներ: