Ավելի լավ է Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել, քան Թուրքիայի․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցրեց Արամ Վարդանյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որտեղ նա անդրադարձել էր Ռուսաստան֊Բելառուս միութենական պետությանը հնարավոր միավորմանը։
Վարդևանյանը նկատեց, որ հակասահմանադրական չէ որևէ միության միանալը, քանի որ դրանից երկիրը չի կորցնում իր անկախությունը։ Այլ երկրների օրինակներ բերելով` Վարդևանյանը նկատեց, որ ի վերջո` ինչպես հասարակության մի ստվար զանգվածի, այնպես էլ իրենց խմբակցության կարծիքով, ավելի լավ է Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծել, քան Թուրքիայի: