Պահանջում եմ, որ Ադրբեջանը րոպե առաջ վերականգնի Արցախի գազամատակարարումը. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)
Հարցն առնչվում է Արցախի մեր հայրենակիցների համար շատ կարևոր և բացառապես հումանիտար հարցին: Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ մի քանի օր էր, ինչ Արցախում գազ չկար, ու թեև արդեն գազամատակարարումը վերականգնվել էր, սակայն դաևձյալ Արցախում կրկին գազ չկա:
«Ես ցանկանում եմ հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունը փաստին՝ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելուն, Ադրբեջանը փաստացի ջեռուցումից զրկել էր արցախահայությանը, և վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է, և սա խստորեն դատապարտելի է: Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք անհապաղ քայլեր ձեռնարկեն»,- ասաց պատգամավորը և հայտարարեց. «Պահանջում եմ, որպեսզի Ադրբեջանը րոպե առաջ վերականգնի Արցախի գազամատակարարումը»: