Պահանջում եմ արգելել ՔՊ-ականների այն արտահայտությունները, որոնք կվիրավորեն արցախցուն․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
ՀՀ բարձրաստիճան ղեկավարության կողմից Արցախում ստեղծված հունաիտար աղետի վերաբերյալ որևէ արձագանք չի եղել, հասկանում եմ, որ հարցեր կան, որոնք փակ նիստով պետք է արվեն, բայց թող հետևեն իշխող մեծամասնության արտահայտություններին։ Այս մասին ԱԺ-ում վարման կարգով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Քաղաքական մեծամասնությանը, ԱԺ նախագահությանը խնդրում և պահանջում եմ նույն նախանձախնդրությամբ արգելել ՔՊ-ականների այն արտահայտությունները, որոնք վիրավորում են Արցախին, արցախցուն և այստեղ դահլիճում նստած նախկինում զինվորական համարվող անձինք, ովքեր այս օրերին ուղղակի խայտառակ արտահայտություններ են անում արցախցիների հասցեին»,- ասաց Մանուկյանը։