Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթը ծրագրում է այցելել Կիև
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը խնդրել է պաշտոնյաներին նախապատրաստվել իր հնարավոր այցին Կիև՝ հրադադարի շուրջ բանակցությունների համար, գրում է Times of Israel-ը։
Տեղեկությունների համաձայն հանգստյան օրերին ակտիվացել են հնարավոր ուղևորության մասին խոսակցությունները։
Նշվում է, որ Իսրայելի անվտանգության աշխատակիցները կարծում են, որ նման այցը անվտանգության մղձավանջ կլինի՝ հաշվի առնելով ռուսական ռմբակոծությունները։ Իսրայելի պաշտոնյաներն ուկրաինացի գործընկերներին ասել են, որ Բենեթը չի մեկնի «լուսանկարման» ուղևորության և կայցելի միայն այն դեպքում, եթե կողմերը մոտենան համաձայնության հասնելուն՝ օգնելու նրանց հասնել երկկողմանի ցանկալի ավարտին։