Թրամփն առաջարկել է Պուտինի դեմ ճնշումներ գործադրելու իր տարբերակը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը դեռ Սպիտակ տանը լիներ, ԱՄՆ-ն շատ ավելի վճռական կգործեր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպելու համար հրաժարվել Ուկրաինայի պատերազմից։ Այս մասին գրում է NEWSru.co.il-ի իսրայելական խմբագրությունը։
Թրամփի խոսքով՝ անհրաժեշտ էր նախազգուշացնել ՌԴ նախագահին, որ եթե նա կրկին հիշատակի միջուկային զենքի մասին, ապա Ռուսաստանի սահմաններ կուղարկվեն սուզանավեր և միջուկային զենք կրող ինքնաթիռներ։
«Դուք չեք կարող թույլ տալ, որ այս ողբերգությունը շարունակվի: Դուք չեք կարող թույլ տալ, որ այս հազարավոր մարդիկ մահանան»,- ասել է Թրամփը Fox Business-ին։
Նախկին նախագահը նաև ասել է, որ հույս ունի, որ միջուկային զենք երբեք չի օգտագործվի, քանի որ «դա կլինի բոլոր ողբերգությունների ողբերգությունը»։