Ճապոնիայում դժգոհ են Ռուսաստանի արձագանքից
Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին «անարդար» է անվանել Ռուսաստանի արձագանքը հակառուսական պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
«Երկկողմ հարաբերությունների կարգավորման ռուսական կողմի արձագանքը չափազանց անարդար է և բացարձակապես անընդունելի։ Մենք խստորեն բողոքում ենք սրա դեմ։ Համապատասխան դիրքորոշումը փոխարտգործնախարար Յամադան փոխանցել է ՌԴ դեսպան պարոն Գալուզինին»,- Հայաշիի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։