ԱՄՆ-ում նշել են, որ ցանկանում են Չինաստանը դատապարտի Ռուսաստանի քայլերն Ուկրաինայում
ԱՄՆ-ն ցանկանում է Չինաստանից լսել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քայլերի դատապարտման խոսքեր, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Մեր տեսակետն այն է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների և ռուս զինվորականների գործողությունների բանավոր դատապարտումը կարևոր և հրատապ անհրաժեշտություն է։ Խոսքն այն մասին է, թե այս պահին պատմության որ կողմում ես ցանկանում հայտնվել»,- Փսակիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Փսակին նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պահպանել Չինաստանի հետ հաղորդակցության բաց ուղիները։