«Հայելային պատասխան»` Ուկրաինայի դեմ ՌԴ պատժամիջոցներին
Ուկրաինայի կառավարության համապատասխան որոշման համաձայն, այսօրվանից` հունվարի 2-ից ուժի մեջ է մտել ռուսաստանյան արտադրության ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին ուկրաինական օրենքը։
Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Ռուսաստանյան ԶԼՄ-ներն այժմ սա անվանում են «հայելային պատասխան» Ուկրաինայի դեմ ուսաստանյան պատժամիջոցներին։
Ավելի վաղ Ռուսաստանը դադարեցրել էր Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու ռեժիմը՝ դա դիտելով որպես վտանգ ՌԴ-ի տնտեսության անվտանգությանը