Անձամբ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ստեփանակերտը պիտի ինքնորոշվի. Հովիկ Աղազարյան. 24news.am (տեսանյութ)
Փաստը մնում է փաստ, որ 1994-ին, մենք ոչ թե պատերազմն ենք հաղթել, այլ մենք, այո՛, հաղթել ենք լուրջ ճակատամարտեր։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նրա խոսքով՝ այդ ժամանակ կնքվել է եռակողմ զինադադար, և այդտեղ ցանվել են մեր այսօրվա վիճակի սերմերը․ Արցախը դուրս եկավ բանակցային գործընթացից, և Արցախի ինքնորոշման սկզբունքը վերաճեց երկու երկրների միջև տարածքային խնդիրների։
Բանախոսի պնդմամբ՝ այսօր Ադրբեջանը «նավսյակի» սադրանքներ է անում՝ արդարացնելու իր առաջիկա լայնածավալ գործողությունները։