Ուկրաինայում ևս մեկ հայ զինվորական է զոհվել
Ուկրաինայում ևս մեկ հայ է զոհվել՝ ծնունդով Նիկոպոլից, կրտսեր սերժանտ Արմեն Սամվելովի Կարապետյանը։ Այս մասին հայտնել է Նիկոպոլի քաղաքային խորհուրդը։
«Նա մահացել է Մեչնիկովի անվան շրջանային հոսպիտալում մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքներից»,- ասված է քաղաքային խորհրդի հաղորդագրության մեջ։