ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանին՝ Պուտինի հասցեին Բայդենի խոսքերի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին՝ կապված Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված վերջին հայտարարությունների հետ։ Բացի այդ, դեմարշ է արվել ամերիկյան դեսպանի հասցեին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Ամերիկացի նախագահի՝ նման բարձրաստիճան պետական գործչի նման հայտարարությունները խզման եզրին են դնում ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։