Ձեր անթաքույց հրճվանքն օգնե՞ց, որ գոնե 1 գերի վերադառնա. Արարատ Միրզոյանը խուսափեց պատասխանելուց պատգամավորի հարցին (տեսանյութ)
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից, թե ինչո՞վ էր պայմանավորված նրա ժպիտն ու հրճվանքը` Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ շփման ժամանակ։
«Ձեր անթաքույց հրճվանքն օգնե՞ց, որ գոնե 1 գերի վերադառնա»,- հարցրեց պատգամավորը, ինչին արձագանքելով` վերջինս հարցադրում արեց նիստը վարող ՔՊ֊ական Էդուարդ Աղաջանյանին. «Ես պետք է բովանդակային պատասխանե՞մ»։
Աղաջանյանից ստանալով թույլտվություն հարցին պատասխանելու ինչպես ցանկանում է` Արարատ Միրզոյանը, ըստ էության, խուսափեց պատասխանել հարցին և ասաց. «Ինչպես կարողացել եմ` այդ հարցին պատասխանել եմ, մնացածը զեղումներ է լինելու»։