Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. Փաշինյան
Հասարակություն

Հանցավոր խախտումներ թույլ տված տեսուչը ոստիկանապետի հրամանով ազատվել է ծառայությունից. Դատախազություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր ծառայություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչի կողմից մի քանի ավտոմեքենաների վարորդների՝ տրանսպորտային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ հայտնաբերելուց հետո վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին ուռճացված տեղեկություն հայտնելու, նրանց հետ համաձայնության արդյունքում իրավախախտման արձանագրության և որոշման թերի լրացված ձևաթղթերի հիման վրա տուգանքը տեղում գանձելու պատրվակով ՃԵ կանոնների խախտումն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից տարբեր չափերի գումարներ ստանալու փաստը:

Դատախազությունից հայտնում են, որ պարզվել էր նաև, որ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ, բացակայում են վերահսկողության բավարար մեխանիզմները:

Քանի որ այս թերությունները հանցագործության կատարման նպաստավոր հանգամանք է հանդիսացել, ՀՀ գլխավոր դատախազը դրանք վերացնելուն ուղղված միջնորդագիր էր հասցեագրել ՀՀ ոստիկանապետին: Արդյունքում ոստիկանությունում ձեռնարկվել են խնդրի կարգավորանն ուղղված գործնական քայլեր:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեական գործով հաստատված խախտումները և դրանց պատճառները պարզելու, ինչպես նաև դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու և խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն:

Դրա արդյունքում վերոնշյալ հանցավոր խախտումները թույլ տված տեսուչը ոստիկանապետի հրամանով ազատվել է ծառայությունից: Բացի այդ, խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի հաշվառում և դրանց նկատմամբ պատշաճ և ամբողջական վերահսկողություն իրականացնելու, այդ կերպ ոլորտում հնարավոր հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողների գործառույթային պարտականություններում կատարվել է փոփոխություն:

Արդյունքում խիստ հաշվառման ձևաթղթերի հանձնման և ընդունման հսկողության պարտականությունը դրվել է դասակների հրամանատարների վրա: Գրությամբ տեղեկացվել է նաև, որ խիստ հաշվառման վերոնշյալ փաստաթղթերի պատշաճ հաշվառում անցկացնելու նպատակով Պարեկային ոստիկանությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ, որոնք մոտ ժամանակահատվածում կներդրվեն պարեկային ծառայողի լրակազմում: Իսկ ներկայում իրականացվում է իրավասու պարեկային ծառայողների վերապատրաստում այդ սարքավորումներով վարչական իրավախախտման արձանագրությունների արձանագրում իրականացնելու և տուգանքների վճարման անդորրագրերը իրավախախտում թույլ տված անձանց տրամադրելու ուղղությամբ: Դրանով կդյուրացվի փաստաթղթաշրջանառության նկատմամբ հսկողությունը և հնարավորինս կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը: