Բա դա նախապայման չէ՞, նախապայմանն էլ ո՞նց է լինում. Վահե Հակոբյանը` Թուրքիայի և Ադրբեջանի «ազդակների» մասին (տեսանյութ)
ԱԺ-ում, «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ, տեղի են ունենում խորհրդարանական լսումներ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
«Սա այն եզակի պահերից է, որ հանգիստ խղճով կարելի է ասել՝ հարգելի՛ գործընկերներ»: ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ, դիմելով դահլիճում հրավիրված գործիչներին` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա իր ելույթում անդրադարձավ մի քանի թեմայի ՀՀ ներքաղաքական իրավիճակի և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Այս իշխանությունը խուլ ու համր է կատարվողի նկատմամբ և փորձում է միայն մեկ հարց լուծել՝ օր ավելի պահել իրենց աթոռները, ցանկացած գնով պահել։ Այս իշխանությունն ընդունում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թելադրվող խաղի կանոնները և շարունակ ինչ-որ դրական ազդակներ է ստանում։ Թե ինչ ազդակներ են և որտեղից՝ անհասկանալի է»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։