Ռուսաստանն ուսումնասիրում է Ռուսաստանից ԱՄՆ ուրանի մատակարարման արգելքի հնարավորությունը՝ ի պատասխան պատժամիջոցների
Դիտարկվում է Ռուսաստանից ԱՄՆ ուրանի մատակարարման արգելքի հնարավորությունը՝ որպես պատասխան ռուսական էներգետիկ ռեսուրսների էմբարգոյին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ուկրաինական իրադարձությունների պատճառով ռուսական էներգակիրների ներմուծումն ԱՄՆ արգելելու մասին։
Միաժամանակ նա հայտնել է, որ Վաշինգտոնը հասկանում է, որ եվրոպացի դաշնակիցները չեն կարողանա միանալ Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքին։