Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների հերթական փուլը
Այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների հերթական փուլը, որը տևել է մեկուկես ժամ, «Ուկրաինսկա պրավդա»-ին տված մեկնաբանությունում ասել է ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան։
Միաժամանակ, Արախամիան բանակցությունների ընթացքի մասին հավելյալ տեղեկություն չի հայտնել։
Նա նշել է միայն, որ բանակցություններն ու քննարկումները շարունակվում են։