Բրյուսելն արդեն սկսել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության դիմումի քննարկումը
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին ասել է, որ Բրյուսելն արդեն սկսել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության դիմումի քննարկումը։
Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
«ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին՝ օգնություն տրամադրելով: Եվ մենք սկսել ենք Ուկրաինայի անդամակցության դիմումի հիման վրա կարծիք կազմելու աշխատանքները: Մենք կաշխատենք հնարավորինս արագ»,- գրել է նա: