Մեծ Բրիտանիայում մեկ լիտր բենզինի արժեքը մոտ 2,3 դոլար է
Մեծ Բրիտանիայում բենզինի գները շարունակում են աճել հակառուսական պատժամիջոցների ֆոնին, այս պահին դրա գինը գերազանցում է 1,67 ֆունտ ստեռլինգը (2,2 դոլար) մեկ լիտրի համար, ինչը ամենաբարձրն է երկրի վիճակագրության պատմության մեջ, հայտնում է The Independent-ը։
Հաղորդվում է, որ դիզվառելիքն այժմ վաճառվում է առավելագույնը 1,79 ֆունտ ստեռլինգ (2,35 դոլար) մեկ լիտրի համար՝ ազգային միջին արժեքով:
Փորձագետները նշում են, որ բենզինի գները Բրիտանիայում շարունակում են ռեկորդային բարձր ցուցանիշներ գրանցել։