Նրանք, ովքեր Արցախն այս կամ այն կարգավիճակով տեսնում են Ադրբեջանի կազմում, դեմ են ՀՀ անկախության հռչակագրին՝ մեր պետության ծննդյան վկայականին․ Թևանյան (տեսանյութ)
ՀՀ-ն ծնվել է Ղարաբաղյան շարժումից՝ «Պայքար, պայքար մինչև վերջ» և «Միացում» կարգախոսների ներքո: Այդ կարգախոսներն իրավականորեն ամրագրվել են ՀՀ անկախության հռչակագրում: Այս մասին Ազգային ժողովում կազակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Նրանք, ովքեր Արցախն այս կամ այն կարգավիճակով տեսնում են Ադրբեջանի կազմում (այդպիսիք կան քաղաքական ու տեղեկատվական դաշտում), դեմ են ՀՀ անկախության հռչակագրին՝ մեր պետության ծննդյան վկայականին: Այդ անբարոյական ուժերը մեզ տանում են դեպի թուրքական վիլայեթացում, ինչը չպետք է թույլ տալ: Ներքաղաքական պայքարը, հետևաբար, ստանում է ազգային-ազատագրական բնույթ»,- նշել է Թևանյանը: