Զելենսկին կոչ է արել Գերմանիային պատժամիջոցներով ճնշել Ռուսաստանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Գերմանիայի քաղաքացիներին դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ Ռուսաստանին «Ուկրաինայի հետ պատերազմը շարունակելու միջոցներից» զրկելու համար։
«Մի եղեք այդ երկրի ռազմական մեքենայի հովանավորները։ Փակեք ձեր բոլոր նավահանգիստները նրանց համար, մի մատակարարեք ապրանքներ, հրաժարվեք ռուսական էներգետիկ ռեսուրսներից, դուրս մղեք Ռուսաստանին Ուկրաինայից», - ասել է նախագահը տեսաուղերձում:
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ մինչ Գերմանիան գազի մատակարարման շուրջ բանակցություններ էր վարում Ռուսաստանի հետ, «մենք ձեր քաղաքական գործիչներին զգուշացրել էինք, որ դա վտանգավոր է։ Մենք ասացինք, որ պատժամիջոցներ են պետք, որպեսզի այս պատերազմը չսկսվի»։