Մարիուպոլի հերոս պաշտպաններն այսօր փրկում են ողջ Ուկրաինան, ռուսական զորքերն այլևս չեն երազում գրավել Կիևը․ Ռեզնիկով
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ասել է, որ Մարիուպոլի հերոս պաշտպաններն այսօր փրկում են ողջ Ուկրաինան։ Այս մասին նա գրել է Facebook-ում։
«Ռուսական զորքերն այլևս չեն երազում գրավել Կիևը, նրանք խեղդվել են Չեռնիգովի և Սումիի շրջաններում, ցավալի հարվածներ են ստանում Խարկովի մոտ, Նիկոլաևի շրջանում, Խերսոնի և Լուգանսկի շրջանում: Մարիուպոլի հերոս պաշտպանները հսկայական դեր են խաղում այն գործում, որ թշնամու պլանները ոչնչացվում են, և մեր պաշտպանությունը դառնում է ավելի ամուր»,- ընդգծել Է Ռեզնիկովը։
Նա նաև նշել է, որ Խերսոնի, Էներգոդարի և այլ քաղաքների բնակիչները, ովքեր առանց զենքի բողոքում են ռուսական զորքերի դեմ, ցույց են տալիս, որ ուկրաինացի ժողովրդի կամքն անխորտակելի է։