Զաքիր Հասանովն այցելել է Պակիստան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։
Զաքիր Հասանովի այցը տեղի է ունենում Պակիստանի միացյալ շտաբի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Նադիմ Ռազայի հրավերով։
Ակնկալվում է, որ այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպումներ կունենա պետական և ռազմական մի շարք գործիչների հետ, ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։