Աշխարհն աննախադեպ ատելությամբ է լցված ռուսների և Ռուսաստանի նկատմամբ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշխարհը Ռուսաստանի նկատմամբ լցված է աննկարագրելի ատելությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մի բան պարզ է, որ այն իրավիճակը, որին մենք բախվում ենք, աննախադեպ է: Ամեն ինչի նկատմամբ, ինչ ռուսական է, բացարձակ ատելություն է տիրում. լինի դա ռուսական առաքելությունների, Ռուսաստանի քաղաքացիների, անգամ օտարերկրյա քաղաքացիների, որոնք ծագումով ռուսներ են»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ այժմ կան ատելության, ոտնձգությունների և նույնիսկ իրավիճակներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել առողջության և կյանքի համար: Մամուլի խոսնակը նշել է, որ ստեղծված աննախադեպ պայմանները պահանջում են աննախադեպ լուծումներ։
Ավելի վաղ Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ասել էր, որ ռուս ժողովրդի ազգային հիմունքներով ոտնահարում է նկատվում ամբողջ աշխարհում, և ռուսաֆոբիայի մասշտաբներն այնքան աննախադեպ են, որ այն կարելի է անվանել նեոհոլոքոստ։ Ամեն ինչ ուղղված է մշակույթն ու մարդկանց ոտնահարելուն։ Օմբուդսմենի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նվիրված ռասայական խտրականության վերացման պայքարի օրվան։