Հայաստանում բանակցություններ են վարում մարդիկ, որոնք մեզ հասցրին այս աղետալի վիճակին. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Զավեշտալի և անընդունելի է ՀՀ իշխանությունների այսօրվա դիրքորոշումն Ադրբեջանի կողմից ներկայացված 5 պահանջների նկատմամբ։ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Պատասխանե՞լ եք այդ 5 պահանջներին. եթե պատասխանել եք, ապա ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն»,- իր հարցադրումը իշխանությանն ուղղեց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն խնդիրների առջև:
«2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո այդ երկիրը նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության համար, այսպես կոչված՝ հինգ սկզբունքներ ներկայացնում։ Իմ համոզմամբ՝ դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են»,- ասաց Վանեցյանը:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այդ 5 պահանջները:
«Հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ։ Սա, դասական իմաստով, հարկադրանքի քաղաքականություն է»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Մանրամասները` տեսանյութում