Ենթադրում եմ՝ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում խոստում են տալիս. ինքնակամները չենք օրինականացնում, պրծավ. քաղաքապետ (տեսանյութ)
Ես զարմանում եմ, որ մարդիկ դեռ ինքնակամ են սարքում։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` նիստում։
Նա հերթական անգամ պաշտոնապես հայտարարեց, որ ինքնակամ կառույցները չեն օրինակացվելու։
«Այդքան զգուշացրեցիք, որ այդ ինքնակամներն այլևս չի օրինականացվելու: Գնում են բանկից վարկ են վերցնում, չգիտեմ, ենթադրում եմ՝ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում իրենց ինչ-որ խոստում են տալիս:
Հարգելիներս, վստահեցնում եմ, որ այդ խոստումները ոչ մի բան են, անիմաստ ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո պետք է գաք, ասեք՝ վարկ էինք վերցրել, սարքել էինք, չգիտեինք:
Ես հիմա պաշտոնապես բոլորին հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ»: