Եթե ձյունը 4-5 օր շարունակվի` Երևանում աղի պաշարները չի բավարարի (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանում, այսօր՝ մարտի 21-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ համաձայն «Հիդրոմետ» ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության,ձյան տեղումներ կլինեն ամբողջ շաբաթվա ընթացքում։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմելով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ կան կապված ճանապարհների մաքրման հետ կապված։
Վերջինս նկատեց, որ առայժմ բավականացնում է այն ու ավազը, սակայն կարող են խնդիրներ առաջանալ։
«Այսօր առավոտյան վերջացավ թե Ջրվեժում, թե Թբիլիսյան խճուղիում, հիմա մնացել է միայն մեր հիմնարկում: Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը շարունակվի՝ չի բավարարի»,-ասաց նա: