ՆԱՏՕ-ի նավերը շարժվում են դեպի Ստոկհոլմ
ՆԱՏՕ-ի մի քանի երկրի 13 ռազմանավ զորավարժություններից հետո ուղևորվում է Ստոկհոլմ, հայտնում է շվեդական Aftonbladet թերթը:
«Դրանք 9 գերմանական և 4 բալթյան նավեր են, որոնք մասնակցել են զորավարժություններին, նրանք այժմ շարժվում են Ստոկհոլմի Ֆրիհամն նավահանգիստ», - մեջբերում է թերթը Շվեդիայի զինված ուժերի կապի սպա Միքայել Օգրենին։
Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Շվեդիայի զինված ուժերին, սա սովորական այց է, որը ոչ մի կապ չունի Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։