Ուկրաինայի զինված ուժերը 25 օրվա ընթացքում խոցել են ավելի քան 200 ռուսական ինքնաթիռ և ուղղաթիռ
Ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայի ռազմաօդային ուժերը խոցել են ավելի քան 200 ռուսական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև տասնյակ անօդաչու թռչող սարքեր և թեւավոր հրթիռներ, հայտնում է РБК-Украина-ն։
«25 օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը լուրջ կորուստներ են կրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում՝ 96 ինքնաթիռ, 118 ուղղաթիռ, տասնյակ անօդաչու թռչող սարքեր և թեւավոր հրթիռներ»,- ասվում է զեկույցում։
Այսօր ուկրաինական ՀՕՊ-ը ոչնչացրել են մեկ ինքնաթիռ, չորս անօդաչու թռչող սարք և երկու թեւավոր հրթիռ։