Ուկրաինացի ժողովուրդը 25 օր է, ինչ համառորեն դիմադրում է ռուս զինվորականներին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր ուղերձում ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը 25 օր է, ինչ համառորեն դիմադրում է ռուս զինվորականներին։
«Արդեն 25 օր է՝ ռուս զինվորականները փնտրում և չեն կարողանում գտնել իրենց հորինած «նացիստներին», որոնցից իբր ուզում էին պաշտպանել մեր ժողովրդին։ Եվ ամենակարեւորը՝ ռուս զինվորականները չեն կարողանում գտնել իրենց տունդարձի ճանապարհը։ Ուստի մեր զինվորականներն օգնում են նրանց Աստծո դատաստանի ճանապարհին»,- ասել է Զելենսկին։