Հայտնի է դարձել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի նախապատրաստման մասին
ԵՄ երկրները պատրաստում են հակառուսական պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, ինչպես նաև դիտարկում են Ռուսաստանի դեմ նավթային էմբարգո սահմանելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետին։
«Մենք աշխատում ենք պատժամիջոցների հինգերորդ փուլի վրա, շատ նոր անուններ են առաջարկվում»,- ասել է աղբյուրը։
Նա նշել է, որ Մոսկվան «չփոխեց իր կուրսը Ուկրաինայի նկատմամբ», չնայած պատժամիջոցների չորս փուլերին։ Արդյունքում եվրոպական երկրները պետք է որոշեն, թե արդյոք ռուսական նավթի մատակարարումների վրա էմբարգո սահմանել։ Դա պահանջում են մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան։ Միաժամանակ, Գերմանիան զգուշացնում է հապճեպ գործողություններից, քանի որ էներգակիրների գներն արդեն բարձր են։