Բայդենն ու Դուդան բանակցություններ կվարեն Ուկրաինայի հարցով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Յոթնյակի խմբի (G7) առաջնորդների հետ հանդիպումներից հետո կմեկնի Լեհաստան, որտեղ բանակցություններ կունենա Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Ուրբաթ օրը՝ մարտի 25-ին, նախագահ Բայդենը կմեկնի Վարշավա՝ նախագահ Անջեյ Դուդայի հետ երկկողմ հանդիպման»,-ասված է հաղորդագրությունում։
Կողմերը կքննարկեն Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների փոխգործակցությունը հումանիտար ճգնաժամի և Ուկրաինայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։