Նախկին նախագահն է մեղավոր․ Զելենսկիի գրասենյակը պատերազմի համար մեղադրում է Պորոշենկոյին՝ Ռուսաստանին սադրելու մեջ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեղադրել է երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին ՌԴ-ի կողմից հատուկ ռազմական գործողություն սկսելու նախապայմաններից մեկը ստեղծելու համար, այն է՝ Ուկրաինայի սահմանադրության մեջ դեպի ՆԱՏՕ ուղու մասին դրույթներն ամրագրելու
«Պորոշենկոն, երբ սա ներկայացրեց, դա իր անձնական նախընտրական PR տեխնոլոգիան էր: Նա արդեն այն ժամանակ գիտեր, որ ՆԱՏՕ-ն մեզ երբեք չի ընդունի: Եվ Ուկրաինայում տեղի ունեցողում մեղքի վերջին բաժինը նրանց չէ, ովքեր որդեգրեցին և սահմանադրության մեջ այս նորմն առաջ քաշեցին»,- Արեստովիչի խոսքերը մեջբերում է «Ուկրաինական նորություններ» հրատարակությունը։