Դա դեմագոգիկ նախաձեռնություն է, և ՆԱՏՕ-ի անդամները կհասկանան, որ պետք է խելամիտ և իրատես լինեն. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեմագոգիկ է համարում ՆԱՏՕ-ի խաղաղապահներին Ուկրաինա մտցնելու Լեհաստանի նախաձեռնությունը: Այս մասին գրում է TACC-ը։
«Կարծում եմ, որ սա դեմագոգիկ նախաձեռնություն է, և ՆԱՏՕ-ի անդամները կհասկանան, որ պետք է խելամիտ և իրատես լինեն։ Չեմ բացառում, որ եթե հանկարծ նման որոշում կայացվեր, ապա կենթադրվեր, որ նման խաղաղապահ ուժերի հիմքը կլինի լեհական կոնտինգենտը, որը վերահսկողության տակ կվերցներ Ուկրաինայի արևմուտքը՝ Լվովի գլխավորությամբ։ Եվ դեռ երկար ժամանակ կմնա»,- ասել է նա։
Ավելի վաղ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո առաջարկել էր երկիր ուղարկել ՆԱՏՕ-ի զինված առաքելություն։
Ավելի ուշ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ միջամտել Ուկրաինայի հակամարտությանը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կսահմանափակվի Ուկրաինային ֆինանսական ու հումանիտար աջակցությամբ, ինչպես նաև «ռազմական ապրանքների» մատակարարմամբ։