Չկա ռուս-ուկրաինական հակամարտություն, դա կեղծիք է. հակամարտությունը ՌԴ և ԱՄՆ-ի մեջ է. ռազմական փորձագետ (տեսանյութ)
Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հանոզմամբ` չկա ռուս֊ուկրաինական հակամարտություն, դա կեղծիք է, այդ հակամարտությունը ՌԴ և ԱՄՆ֊ի մեջ է։ Այս մասին նա հայտարարեց Ռուսաստան֊Արևմուտք հակամարտությունը. Մեր տեղը նոր աշխարահակարգում թեմայով համաժողովի ժամանակ։
Ըստ Հայկ Նահապետյանի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից ստեղծված կեղծ օրակարգ է, իսկ իրական օրակարգը այն է, որ այդպիսով ԱՄՆ-ն փորձում է խուսափել իր պարտավարությունները կատարելուց:
«Մարդ, որ իր ամբողջ կյանքում սուտն ու կեղծիքը որպես կյանքի գոյության կրեդո է ընդունել, պարզվում է, կարող է մեկ-մեկ իրեն թույլ տալ ճշմարտություններ ասել։ Այդպիսի մի ճշմարտություն ասաց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և պետքարտուղարության կողմից կառավարվող մի մեծ հիմնադրամի ղեկավար՝ Ջորջ Սորոսը, երբ ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Բուդապեշտի՝ 1944թ մատույցների ճակատամարտի շարունակությունն է։ Այս առումով ինքը բավականին ճիշտ է։ Այո, գնում է, ըստ Արևմուտքի, Երկրորդ համաշխարհային պատերազմի այն ճակատամարտը, որը պարտվել է արմուտքը, Նացիստական Գերմանիան, իսկ Նացիստական Գերմանիան իրականում ստեղծել էր Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, դրա վերաբերյալ հազարավոր անհերքելի փաստեր կան։ Հիմա Ուկրաինայում տեղի է ունենում հերթական ճակատամարտը»,- նշեց փորձագետը։
Նահապետյանի խոսքով, Ռուսաստանի համար սա ոչ այդքան հերթական ճակատամարտն է, որքան՝ նոր աշխարհակարգի ստեղծման համար գոյության պայքար, պատերազմը՝ կենաց մահու է։
Փորձագետի ներկայացմամբ, Ուկրաինայի տարածքում Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունը կարելի է բնութագրել երեք բաղադրիչներով՝ իրավական, բարոյական, անվտանգային։
Մանրամասները` տեսանյութում