«Եթե մեկի մտքով անցել է թուրքի շուն դառնալ` գնացեք, դարձեք բայց մի թունավորեք մեր հացն ու ջուրը». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Նրանք քաղաքական ուժ չեն, ես միշտ ասել եմ` իրենք քաղաքական խումբ են։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` նկատի ունենալով իշխանություններին։
Լարիսա Ալավերդյանը հորդորեց չալարել և ուսումնասիրել ԱԺ ՔՊ խմբակցության նախագահության կազմում գտնվող ՔՊ֊ականների կենսագրությունը և ակնհայտ կդառնա, որ բոլորն անցել են դասընթացներ` ինչպես կազմակերպել փողոցային պայքարներ։
«Դրանք սեմինարիստ են, ես ասել եմ դա դեռ 2 տարի առաջ։ Դրանք սեմինարներով սնված են և եկել են հատուկ նպատակով»,- ասաց Ալավերդյանը։
Նա նկատեց, որ այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, նախօրոք ծրագրավորված է և վրեժ է հայերից` ուրիշի ձեռքերով։
«Դատելով արդյունքներից ու նրանց հայտարարություններից (նկատի ունի իշխանություններին֊խմբ.), այս խումբը եկել է իրականացնելու թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագիրը և վերջ»,- ասաց Ալավերդյանը։
Անդրադառնալով քաղաքագետ Լևոն Շիրինյանի հայտարարությանը, թե ավելի լավ է թուրքի շուն լինել, քան նախկինները գան, Ալավերդյանը նկատեց. «Եթե մեկի մտքով անցել է ու ուզում է թուրքի շուն դառնալ` գնացեք, դարձեք բայց մի թունավորեք մեր օդը, հացն ու ջուրը»:
Մանրամասները` տեսանյութում