Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է նմանվել Բելառուսին․ Լուկաշենկո
Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է նմանվել Բելառուսին, ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Կիևը չպետք է միջուկային զենք ունենա և սպառնա Ռուսաստանին։
«Ուկրաինան պետք է դառնա Բելառուսի նման՝ որոշակի նրբերանգներով։ Այն չպետք է հարթակ լինի Ռուսաստանի վրա հարձակվելու համար, չպետք է ունենա միջուկային զենք և չպետք է սպառնա Ռուսաստանին։ Այն չպետք է արգելի Ուկրաինայում ապրող մարդկանց որևէ բան խոսել»,- Բելառուսի նախագահի խոսքերն է մեջբերում Sputnik-ը։