Ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցները չեն հանվի, Աբրամովիչը չի վերադառնա Լոնդոն․ Լիզ Թրաս
Ռուս գործարարների վրայից պատժամիջոցները հանելը շատ դժվար կլինի, Time թերթին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ Նա նաև կարծում է, որ Ռոման Աբրամովիչը, ում պատկանում է «Չելսի» ֆուտբոլային ակումբը, չի կարողանա վերադառնալ Մեծ Բրիտանիա։
«Դա չափազանց դժվար է: Այս օլիգարխները թույլ են տվել Վլադիմիր Պուտինին անել այն, ինչ նա անում է»,- ասել է Թրասը՝ պատասխանելով պատժամիջոցների վերացման հնարավորության մասին հարցին, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա նաև կասկած է հայտնել, որ գործարար Ռոման Աբրամովիչը կկարողանա վերադառնալ Մեծ Բրիտանիա։