Աղաման դնել-չդնելու հարցը լուծում են, բայց իրենց նեղություն չեն տալիս երկրի անվտանգության մասին մտածել. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
Ռիսկեր կանենք, որ մենք կոմունիկացիոն խնդիրներից կարող է դուրս մնանք, իսկ ամենակարևոր ռիսկնԱրցախի և Հայաստանի անվտանգության հարցն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը. Մեր տեղը նոր աշխարահակարգում» թեմայով համաժողովից առաջ:
«Աղաման դնել-չդնելու հարցը լուծում են, բայց իրենց նեղություն չեն տալիս երկրի անվտանգության մասին մտածել»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա ընդգծեց, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցը լուծված չէ, երկիրը նույնիսկ չունի անվտանգության փոփոխված հայեցակարգ։
«Հայ-ռուսական համագործակցության ռելսը պետք է մեզ համար լինի առաջնային, մնացած բոլոր ռելսերը մեզ համար պետք է լինեն զուգորդող։ Մենք այն պետությունն ենք, որը չի կարող միագիծ, միավեկտոր գործողության մեջ լինել։ Մենք պետք է շատ կարևոր բան հասկանանք՝ Ռուսաստանին պետք է գործընկեր, ոչ թե վասալ։ Գործընկերն այն է, որ ինչ-որ փուլերում դու ես նրան օգտակար լինում, ինչ-որ փուլերում՝ նա քեզ»,- ասաց Արտակ Զաքարյանը։