Լուկաշենկոն խոսել է Պուտինի առողջական և հոգեբանական վիճակի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի լավ վիճակում է, քան երբևէ՝ կատարելով իր ֆունկցիոնալ պարտականությունները՝ համաձայն նոր Սահմանադրության, ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը խորհուրդ է տվել Արևմուտքին ազատվել այս «հիմար տեղեկություններից». «Նա լիովին ողջախոհ, առողջ մարդ է, ֆիզիկապես առողջ, նա մարզիկ է»։
Իսկ Ռուսաստանի նախագահի առողջության մասին բոլոր խոսակցություններն արվում են ռուսների շրջանում Պուտինի նկատմամբ վստահությունը խաթարելու համար։ Լուկաշենկոն վստահ է, որ դա «չի ստացվի»։