«Հեզբոլլահը» հերքում է, որ զինյալներ է ուղարկել Ուկրաինա
Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հերքում է իր զինյալներին Ուկրաինա ուղարկելու և ռուսական զորքերին աջակցելու մասին լուրերը, հայտնում է RBC Ukraine-ն։
«Ես կտրականապես հերքում եմ այս բոլոր հայտարարությունները։ Այս հայտարարությունները սուտ են, որոնց մեջ ճշմարտություն չկա: «Հեզբոլլահից» ոչ ոք՝ ոչ մի մարտիկ, ոչ էլ փորձագետ, չի գնացել այս մարտի դաշտ»,- ասել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել էր, որ Ռուսաստանn ուկրաինական պատերազմին ներգրավում է «Հեզբոլլահ»-ի վարձկաններին։