Ռուսաստանը ստիպեց ադրբեջանցիներին Արցախում բացել գազը. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Դուք տեսնում եք` ինչ խորամանկ քաղաքականություն են վարում Թուրքիան ու Ադրբեջանը։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով Արցախում գազի անջատման հարցին։
Նա ուշադրությունը հրավիրեց այն խնդրին, որ Արցախում գազի մատակարարումը վերականգնվեց միայն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ես չգիտեմ` ինչ են խոսել, բայց ադրբեջանցիները հրաժարվում էին գազի մատակարարման շուրջ բանակցել և ռուս խաղաղապահներին ասել էին, որ մատակարարումը կվերականգնվի, երբ Պուտինը կապ հաստատի Ալիևի հետ»,-ասաց Բագրատյանը` հավելելով, որ Ռուսաստանը ստիպեց ադրբեջանցիներին Արցախում բացել գազը:
Նա նկատում է նաև, որ ադրբեջանցիներն իրենք են վերանորոգում գազամուղը, ինչն ապացուցում է այն թեզը, որ հենց իրենք էին պայթեցրել գազամուղը։
Մանրամասները` տեսանյութում