Ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին․ տեղումներ են սպասվում առավելապես ձյան տեսքով․ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է․
«Ըստ հիդրոօդերևութաբանան ծառայության կանխատեսումների`
Ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին։
Տեղումներ են սպասվում առավելապես ձյան տեսքով։
Բարձր լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն։
ԱԻՊԾ-ն հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին`
Ցուցաբերել զգոնություն և հետևել անվտանգության կանոններին»։