Չավուշօղլուն կոչ է անում բարեփոխել ՄԱԿ-ի համակարգը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս ՄԱԿ-ի համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Այս մասին նա ասել է ճապոնացի գործընկեր Յոսիմասա Հայաշիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է TACC-ը:
«Մենք կարծիքներ ենք փոխանակել այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Այնտեղ ստեղծված իրավիճակը կրկին ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի համակարգը բարեփոխումների կարիք ունի»,- ասաց նախարարը։
Նախկինում նման կարծիք էին հայտնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։