ՆԱՏՕ-ն չի միջամտի, Ուկրաինայի երկինքը չի փակվի․ Գերմանիայի ՊՆ նախարար
ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չի միջամտի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։
Լամբրեխտը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «պատերազմող երկիր չի դառնա, և այս առումով ոչինչ չի փոխվի»։
Բացի այդ, նա կրկին մերժել է Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելու Կիևի կոչը։