Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. Փաշինյան
Հասարակություն

44-օրյա պատերազմի մեր զոհերի մոտավորապես ¼-ն արցախցիներ են․ Արմինե Հայրապետյան

Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«44-օրյա պատերազմի արդյունքում Եռաբլուրում հերոսների 918 նոր շիրիմ է ավելացել․ շիրիմներից 234-ը արցախցի տղաներինն են։ Պաշտոնական վերջին տվյալներով 44-օրյա պատերազմում Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից մեր զոհերի թիվը 3812 է, որից 822-ը Արցախի քաղաքացիներ են։ Հայկական կողմից անհետ կորած են համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ, որոնցից 45 զինծառայող և 20 քաղաքացիական անձ Արցախի քաղաքացիներ են։

Այս թվերը նոր չեն և հավանաբար փոփոխվել են վերջին ամիսների ընթացքում, սակայն դրանից չի փոխվում պատերազմում մեր կրած մարդկային կորուստների վիճակագրությունը․ 44-օրյա պատերազմի մեր զոհերի մոտավորապես  ¼-ը արցախցիներ են (հիշեցում՝ Արցախի Հանրապետության բնակչության թիվը պատերազմից առաջ եղել է մոտ 145 000։ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը մոտ 2 մլն 900 000 է)։ 

Ներկա պահին Արցախի բնակչության թիվը մոտավորապես 120 000 է։ Պատերազմից հետո Արցախ չվերադարձած արցախցիների թիվը մոտ 21 000 է։ Այս թիվը կազմում են Արցախի բռնազավթված 4 շրջանների բնակիչները, որոնք մինչ օրս Արցախ չեն վերադրաձել բնակֆոնդի բացակայության պատճառով։ 

Ուստի բոլոր նրանք, ովքեր օգտագործելով իրենց հանրային խոսքի իրավունքը, շարունակաբար պնդում են, թե «Արցախում մարդ չկա, ղարաբաղցիներից ոչ ոք չի ուզում վերադառնալ Ղարաբաղ», պետք է գիտակցեն, որ իրենց սուտ հայտարարություններով ընդամենը «հաստատում են» Ալիևի հնչեցրած միտքն, ըստ որի «Ղարաբաղի հայազգի բնակչության թիվը պատերազմից հետո 25 000 է»։

Ի հեճուկս բոլոր այս պնդումների, Արցախ վերադարձած ու այսօր մոտ 120 000-ի հասնող արցախահայությունը կառչած է իր հողին։ Արցախցին իր տանն այսօր ապրում է՝ առանց անվտանգության երաշխիքների, կենցաղային անհրաժեշտ պայմանների ու սառնամանիքի պարագայում ջեռուցումից զրկված ու հոսանք խնայելով, և որ ամենաբարդն է՝ թշնամու մշտական թիրախում, բայց չի պատրաստվում հանձնվել, ինչպես որ չի արել դա երբեք։  

Իսկ բոլոր նրանք, ովքեր պարբերաբար վիրավորում են արցախցիներին, ասելով, թե «նոյեմբերի 6-ին ղարաբաղցիները լքել են իրենց տները և դրա համար էլ թշնամին գրավել է Շուշին», իրականում զբաղված են փոքրոգի մանիպուլյացիայով․ բոլորին շատ լավ հայտնի է, որ 2020-ի նոյեմբերի 6-ի Ստեփանակերտի տարհանումը իրականացվել է միայն խաղաղ բնակչության շրջանում, քանի որ մինչև նոյեմբերի 6-ը Ստեփանակերտ քաղաքի բնակչության մի մասը դեռևս քաղաքում էր՝ ռմբապաստարաններում պատսպարված, երբ թշնամին արդեն գրեթե Ստեփանակերտի մատույցներում էր։ Ուստի հերոսաբար ամբողջ պատերազմը առաջնագծին թիկունք եղած և տարհանման ենթարկված խաղաղ բնակչությանն անվանել «փախած»՝ մեղմ ասած անթույլատրելի է։ Իսկ տարհանման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, հուսանք, հետագայում կտան պատկան մարմինները։ 

Եվ վերջում՝ յուրաքանչյուր հայ եթե գիտակցի իր խոսքի հանրային կշիռը, ազդեցությունն ու հետևանքները, ձեռնպահ մնա վիրավորական, մեր հանրությունը տարանջատող, ազգի ներսում «ղարաբաղցի-հայաստանցի» ներքին թշնամանք հրահրող հայտարարություններից, մեր խնդիրներն անհամեմատ շատ ավելի հեշտ հաղթահարելի կլինեն։ Երկընտրանք չունի Չարենցյան ճշմարտությունը՝ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է։ 

Լուսանկարում Մարտունու սահմանապահ Հերհեր գյուղի երեխաներն են, բազմանշանակ իրենց ժպիտներով ասում են՝ ՍՏԵՂ ԸՆՔ!!!»։