Մոսկվայի հետ բանակցությունները կարող են տևել մի քանի շաբաթ. Զելենսկիի աշխատակազմ
Պատերազմի պատճառով Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են ձգվել մի քանի շաբաթ, ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը՝ հավելելով, որ նշաններ կան, որ «Մոսկվայի դիրքորոշումն ավելի ադեկվատ է դարձել»: Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Bloomberg-ին։
Պոդոլյակի խոսքով՝ բանակցությունների ընթացքում առանցքային հարցերը ներառում են անվտանգության երաշխիքները, հրադադարը, ռուսական զորքերի դուրսբերումը և «վիճելի տարածքների քաղաքական լուծումը»։
«Այս գործընթացը կարող է հետաձգվել։ Կան որոշ զիջումներ, որոնց մենք հաստատ չենք գնա։ Մենք չենք կարող զիջել ոչ մի տարածք»,- ասել է Պոդոլյակը։