Թուրքիան ակտիվորեն կապի մեջ է ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ․ Հուլուսի Աքար
«Անկարան հանդես է գալիս խաղաղության և կայունության օգտին Սևծովյան տարածաշրջանում». Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիան ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և ամեն առիթով ընդգծում է անհապաղ զինադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը, որը կդադարեցնի արյունահեղությունը և կվերականգնի կայունությունը այս երկրում։
Հուլուսի Աքարը ուշադրություն է հրավիրել Ուկրաինայում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, այդ թվում՝ Մարիուպոլ քաղաքի տարածքում։