«Մենք անհանգստացած ենք, որ Չինաստանը սիրախաղ է անում ռուսների հետ»․ ԵՄ պաշտոնյա
ԵՄ առաջնորդները «hստակ ապացույցներ ունեն», որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանի Դաշնությանը ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, հայտնել է Politico-ն՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային։
«Մենք անհանգստացած ենք, որ Չինաստանը սիրախաղ է անում ռուսների հետ», - բացատրել է պաշտոնյան, բայց չի հստակեցրել, թե ինչ օգնություն է խնդրում Ռուսաստանը:
Նա հավելել է, որ ԵՄ-ն «առևտրային խոչընդոտներ կդնի Չինաստանի վրա», եթե Պեկինը կատարի Մոսկվայի խնդրանքը։