Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է Ուկրաինայում սովի սպառնալիքի մասին
Եվրահանձնաժողովը, կապված Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների հետ, նախազգուշացրել է այս երկրում սովի սպառնալիքի մասին։
«Պաշարված քաղաքներում մարդիկ գտնվում են ապոկալիպտիկ վիճակում. չկա սնունդ, ջուր, բժշկական օգնություն և ելք չկա», - ասել է ճգնաժամային կառավարման և մարդասիրական օգնության եվրոպական հանձնակատար Յանեշ Լենարչիչը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում, իր խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն։
Լենարչիչիի խոսքով՝ Ուկրաինայում հումանիտար ճգնաժամն արդեն հասել է կրիտիկական կետի, սակայն իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ։ «Այս անողոք ներխուժումը սկսվել է ավելի քան երեք շաբաթ առաջ, բայց մենք արդեն սկսում ենք տեսնել, որ սով է մոտենում», - ասել է եվրահանձնակատարը: